«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Հարի Ռեդնապին:
Պրեմիեր Լիգա վերադարձած լոնդոնցիներն անհաջող են մեկնարկել մրցաշրջանը և այս պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Խոսվում է, որ ակումբը կարող է հեռացնել Հարի Ռեդնապին:
Հոկտեմբերի սկզբին մամուլը հայտնեց, որ Ռեդնապին կարող է փոխարինել Գլեն Հոդլը, ով այժմ Հարիի օգնականն է: Սակայն Evening Standard-ին տեղեկություն է հասել, որ ՔՊՌ-ի ղեկավարները մտածում են Շերվուդի թեկնածության մասին, ով մի քանի ամիս մարզեց «Տոտտենհեմը»:
Ավելացնենք, որ Ռեդնապի հետ կապված վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն առաջիկա խաղերը կվճռեն Հարիի ապագան: