«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը դեռ չի սկսել բանակցություններն ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ:
Այժմ 34-ամյա անգլիացին ստանում է շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձ, սակայն նրա գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավատից հետո:
The Guardian պարբերականի հաղորդմամբ, Ֆերդինանդն ու նրա ներկայացուցիչները պատրաստ են քննարկել այլ տարբերակներ նույնպես, սակայն Ռիոն նախապատվությունը տալիս է «Յունայթեդի» հետ համագործակցության երկարաձգմանը:
Նշենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 29 հանդիպումներից 21-ում Ֆերդինանդը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: Իր խաղի շնորհիվ Ռիոն հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից: Ցավոք սրտի, ֆուտբոլիստը չի կարող մասնակցել հավաքականի խաղերին այն վերականգնողական կուրսի պատճառով, որ վետերանը ստիպված է անցնել յուրաքանչյուր խաղից հետո: