Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել երեքշաբթի օրը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Արսենալի» դեմ խաղի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ իր թիմը մտադիր է հաղթանակ տոնել Լոնդոնում:
Արդեն վաղը երեկոյան «Արսենալը» հյուրընկալելու է «Բավարիային» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: 29-ամյա Լամը չի ակնկալում, որ «զինագործները» կհամաձայնվեն խաղալ հարձակողական ֆուտբոլ, սակայն հույս ունի հաղթել:
-Իհարկե, մենք անհամբերությամբ ենք սպասում այդ խաղին: «Արսենալը» բացարձակապես առաջին կարգի մրցակից է: Մենք մեկնում ենք Լոնդոն, որպեսզի ռեզերվ ստեղծենք պատասխան հանդիպումից առաջ:
Չեմ կարծում, որ «Արսենալը» մեր դեմ հարձակողական ֆուտբոլ կխաղա և մեզ տարածություն կտա: Հանդիպումը նման կլինի մեր՝ Բունդեսլիգայում անցկացրած վերջին խաղերին: Մենք մեկնում ենք այնտեղ հաղթելու,- հայտնել է Լամը: Goal