• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆոֆանան կարող է բաց թողնել գալիք մրցաշրջանի զգալի մասը

«Չելսիի» պաշտպան Վեսլի Ֆոֆանան պատռել է ծնկի խաչաձև կապանները և այժմ կան կասկածներ, որ բաց կթողնի գալիք մրցաշրջանի մեծ մասը:

Ֆոֆանան չկար այն խաղացողների թվում, որոնց հետ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնեց ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության:

Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով Վեսլին մնացել է տանը՝ խորը հետազոտություն անցնելու համար։

Ինչպես հայտնում է Football.London-ը, Ֆոֆանայի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք, և այժմ Վեսլին պետք է վիրահատության ենթարկվի։ Վերականգնողական գործընթացը կտևի ամիսներ։

Նկատենք, որ վերջին տարիներին Ֆոֆանան շատ է ստանում լուրջ վնասվածքներ: 2021 թվականի ամռանը՝ «Վիլյառեալի» դեմ ընկերական խաղում, «Լեսթերի» կազմում, Վեսլին ոտքի կոտրվածք ստացավ և բաց թողեց ավելի քան յոթ ամիս։

Ֆոֆանան խաղադաշտ վերադարձավ 2022 թվականի մարտին և, ավարտին հասցնելով այդ մրցաշրջանը, 75 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Չելսի»։ Այնուամենայնիվ, 2022 թվականի հոկտեմբերին Վեսլին ծնկի վնասվածք ստացավ, բաց թողեց ավելի քան երկու ամիս, և չորս օր մարզումներից հետո նա ունեցավ վնասվածքի կրկնություն, ինչը նրան շարքից դուրս թողեց ևս 55 օրով։

Ֆոֆանայի կորստի պատճառով Պոչետինոյի ընտրությունը կենտրոնական պաշտպանների դիրքում կրճատվեց, նրա տրամադրության տակ թողնելով Տիագո Սիլվային, Բուենդիա Բադյաշիլին, Տրևո Չալոբային և Լևի Քոլվելին:

Հետաքրքիր փաստեր