• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է հանդես գալ Աշխարհի առաջնությունում

Ֆրենկ ԼեմպարդԱնգլիայի ազգային հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում նախքան 2014 թվականի Աշխարհի առաջնությունը:

34-ամյա Լեմպարդն Անգլիայի հավաքականի կարևորագույն խաղացողներից է: Չորեքշաբթի օրն էլ նա հաղթանակ բերեց իր թիմին բրազիլացիների դեմ ընկերական խաղում (2:1) և ընդհանրապես ցուցադրեց շատ որակյալ ֆուտբոլ:

Ըստ Ֆրենկի՝ իր համար կարևոր նպատակ է հանդես գալ 2014 թվականի Աշխարհի առաջնությանը: Իհարկե, դրա համար նա պետք է շարունակի խաղալ բավականին լավ մակարդակի վրա:

-Սա ինձ համար նպատակ է, և ես փորձելու եմ շարունակել խաղալ նույն լավ մակարդակի վրա, որպեսզի հանդես գամ այնտեղ: Ես չեմ ավարտի կարիերաս նախքան այդ պահը:

Բացի այդ, Ռոյ Հոջսոնն այն մարզիչն է, որն ուշադրություն չի դարձնում Ձեր տարիքի վրա, և եթե Դուք պատշաճ ֆուտբոլ եք ցուցադրում, ապա նա անպայման կհրավիրի Ձեզ,- հայտնել է Լեմպարդը: ESPN

Հետաքրքիր փաստեր