• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Բորնմուտ

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Բորնմուտ

Լավագույն ռմբարկու՝ Ֆիլիպ Բիլինգ – 7
Լավագույն ասիստենտ՝ Դոմինիկ Սոլանկե – 7
Լավագույն խաղացող՝ Ֆիլիպ Բիլինգ
Հիասթափություն՝ Համիդ Տրաորե
Բացահայտում՝ Ջեյդոն Անտոնի

Ակնկալիքներ

Առաջնության ամենափոքր բյուջե ունեցող թիմը, որն ուժեղացվել էր միայն միջին մակարդակի մի քանի խաղացողներով և «Բարսելոնայի» դարպասապահ Նետոյով, կարծես մրցաշրջանի բացահայտ ետնապահն էր: Հենց «Բորնմուտն» էր համարվում անկման գոտու հիմնական հավակնորդը, և այս թիմում դժվար էր տեսնել ամուր միջակի որևէ հատկանիշ:

Սեզոն

Այս մրցաշրջանում «Բորնմուտի» պատմությունը մի թիմի պատմություն է, որի ղեկավարությունը մարզչական վերադասավորումների հարցում պարզապես ֆանտաստիկ հմտություն ցուցադրեց: Նախ նրանք ճիշտ որոշում կայացրեցին ակումբից հեռացնելով Սքոթ Պարկերին, ում գլխավորությամբ թիմը կարողացավ վաստակել Պրեմիեր լիգայի ուղեգիրը: Պարկերի հեռացումից հետո «բալերի» ղեկավարները գլխավոր մարզչի պաշտոնը վստահեցին նրա օգնական Գարի Օ’Նիլին, ով իր նախկին ղեկավարի երեքխաղյա անհաջող շարքից, որտեղ նրանք 16 անպատասխան գնդակ էին ընդունել սեփական դարպասը, անցկացրեց վեց խաղից բաղկացած անպարտելի շարք: Բայց «Բորնմուտի» պաշտոնյաների կողմից ընդունված ամենալավ և ամենագեղեցիկ որոշումն այն էր, երբ նրանք չհեռացրին Օ’Նիլին այն բանից հետո, երբ հոկտեմբեր-հունվար ամիսներին «բալերը» ինը խաղում վաստակեցին ընդամենը երեք միավոր և հայտնվեցին անկման գոտում: «Բորնմուտի» ղեկավարները քաջ գիտակցում էին, որ նրանք հնարավորություն ունեն պահպանել իրենց գրանցումը միայն Օ’Նիլի հետ, ով գիտեր թիմը և նրա ուժեղ կողմերը, ու կարող էր դրանք ի հայտ բերել և օգտագործել իրենց հնարավորությունների մաքսիմալ չափով: Արդյունքում, փետրվարի սկզբին «Բորնմուտը» կրկին սկսեց վստահորեն միավորներ վաստակել, հաղթեց մի քանի մրցակիցների և առաջնության ավարտից մի քանի տուր առաջ ապահովեց իր տեղը ԱՊԼ-ում։

Գնահատական

Հիանալի: Շատ փորձագետներ Գարի Օ’Նիլին անվանում են վերջերս ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Պարզապես այն խնդիրը, որը դրված էր նրա առջև «Մանչեսթեր Սիթիից» 0:4 , «Արսենալից» 0:3-ից և 0:9 «Լիվերպուլից» պարտվելուց հետո, ի սկզբանե անհնարին էր թվում, և Օ’Նիլը դա հաղթահարեց առանց թանկարժեք համալրումների: «Բորնմուտի» 15-րդ տեղը իսկական հրաշք է և մոտիվացիա, մարտավարական հաղթանակ Գարի Օ’Նիլի համար, ով ապացուցեց, որ բրիտանական ավանդական ֆուտբոլային արժեքները դեռ տեղ ունեն աշխարհի ամենահարուստ առաջնությունում:

Հետաքրքիր փաստեր