• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

86 տարեկան հասակում կյանքից հեռացավ սէր Բոբի Չարլթոնը

86 տարեկանում կյանքից հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդ սէր Բոբի Չարլթոնը։

«Յունայթեդի» ֆուտբոլիստի իր 17 ամյա կարիերայի ընթացքում Չարլթոնը նվաճեց երեք լիգայի տիտղոս, Անգլիայի գավաթ և Եվրոպայի գավաթ, ինչպես նաև նվաճեց «Ոսկե գնդակը»:

Ընդհանուր առմամբ Չարլթոնը 1956-1973 թվականներին «Յունայթեդի» կազմում անցկացրել է 758 հանդիպում՝ խփելով 249 գոլ։ Սէր Բոբին նաև հնարավորություն ուներ խաղալու և մարզելու «Պրեստոնը»։

1966 թվականին Չարլթոնը Անգլիայի հետ հաղթել է աշխարհի առաջնությունը, որի կազմում անցկացրած 106 խաղում խփել է 49 գոլ։ Սէր Բոբին ազգային հավաքականի կազմում այս գոլային ռեկորդը պահպանում էր մինչև 2015 թվականը։

Իր խաղային կարիերայի ավարտից հետո Չարլթոնը կապի մեջ մնաց «Յունայթեդի» հետ։ 39 տարի սէր Բոբին աշխատել է որպես հարազատ ակումբի տնօրեն։