«Վեստ Բրոմվիչը» «Չելսիի», «Արսենալի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունի համար մղվող պայքարում ֆավորիտ է:
Նախորդ ամսվա ավարտին լրացավ Բենայունի պայմանագիրը «Չելսիի» հետ, որով նա լոնդոնյան ակումբից շաբաթական վաստակում էր 90 հզր ֆունտ: Այժմ 33-ամյա իսրայելցին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի և իր համար նոր ակումբ է փնտրում:
Սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, Բենայունը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև Բունդեսլիգայում, Պրիմերայում և ՄԼՍ-ում, ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայում:
Հայտնի է, որ Բենայունին իր թիմում է ուզում տեսնել Չեմպիոնշիփ տեղափոխված «Ռեդինգի» գլխավոր մարզիչը, սակայն Յոսին առաջարկ ունի նաև «Վեստ Բրոմվիչից»: Սպավում է, որ առաջիկա շաբաթում ֆուտբոլիստը որոշում կկայացնի:
-«Վեստ Բրոմվիչը» հայտնել է իր հետաքրքրության մասին և այժմ մենք սպասում ենք միայն մյուս տարբերակներին: Մենք բանակցում ենք Պրեմիեր Լիգայի այլ ակումբների հետ: Առաջարկներ կան նաև Գերմանիայից և Իսպանիայից,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ռոնեն Կացավը: