«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Սևիլիայի» ձախ պաշտպան Անտոնիո Լունայի ձեռքբերման մասին: Գործարքի արժեքը չի հաղորդվում:
22-ամյա իսպանացին դարձավ Պոլ Լամբերտի թիմի արդեն հինգերորդ նորեկը: Լունան բիրմինգհեմյան ակումբի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել:
Նախորդ մրցաշրջանում Լունան չորս հանդիպում անցկացրեց «Սևիլիայում», որից հետո վարձավճարով տեղափոխվեց «Մալյորկա»:
-Ես միշտ հավատացել եմ, որ կարող եմ հանդես գալ Պրեմիեր Լիգայում և այժմ հնարավորություն ստանալ ակումբից, որն ունի մեծ պատմություն և որի մարզիչը մեծ տեղ է տալիս երիտասարդներին, ուղղակի հիանալի է,- ասել է Լունան: