«Կրիստալ Փելեսն» իր նոր գլխավոր մարզիչ ցանկանում է տեսնել «Ստոկ Սիթիի» նախկին մարզիչ Տոնի Պյուլիսին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան «արծիվները» փոխադարձ համաձայնությամբ խզեցին պայմանագիրը Յան Հոլոուեյի հետ, ով մամլո ասուլիսի ժամանակ հաստատեց, որ արդեն կորցրել էր վերահսկողությունը:
Այժմ, ինչպես հաղորդում է The Guardian-ը, Պրեմիեր Լիգայի նորեկը ցանկանում է պայմանագիր ստորագրել 55-ամյա Պյուլիսի հետ:
Ավելացնենք, որ «Փելեսը» Պրեմիեր Լիգայի մեկնարկային 8 խաղերից 7-ում պարտություն է կրել և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը: