Լիգայի գավաթում «ՄԿ Դոնսից» կրած խայտառակ պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր թիմի երկրպագուներին համբերության կոչ է արել:
Արտագնա խաղում «կարմիր սատանաները» երրորդ դիվիզիոնի թիմից չորս անպատասխան գնդակ բաց թողեցին և լքեցին առաջնությունը:
-Երկրպագուները պետք է հավատան մեր փիլիսոփայությանը: Մենք թիմ ենք կառուցում, իսկ դա հնարավոր չէ անել մեկ ամսում կամ անգամ մեկ տարում:
Իհարկե, արդյունքը հիասթափեցնող է, սակայն ես հուսով եմ, որ երկրպագուները կշարունակեն հավատալ ակումբին և մեր փիլիսոփայությանը, քանի որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
Պետք չէ մոռանալ, որ մեր ֆուտբոլիստներից ինը վնասվածք ունեն, և մենք խաղում էինք երիտասարդ թիմով: Ես տեսնում էի, որ նրանք պայքարում են ողջ ուժով,- ասել է վան Գալը: Sky Sports