Մոտակա 48 ժամվա ընթացքում «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը կիմանա թե ինչքանով է լուրջ «Նորվիչի» դեմ խաղում ստացած վնասվածքը:
Երեկ «վիլլացիները» Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչում 1:4 հաշվով ջախջախեցին «Նորվիչ Սիթիին»: Բենթը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը առաջին խաղակեսում:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի առնվազն 2-3 շաբաթ:
Սակայն այդ վնասվածքը չի խանգառի նրա հանդեպ եղած տրանսֆերինային հետաքրքրություններին: Լուրերի համաձայն Բենթին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Ֆուլհեմը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Անգլիացու տրանսֆերային արժեքը 12 մլն ֆունտ է: