Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Լիբերթի» մարզադաշտում միմյանց դեմ դուրս եկան «Սուոնսի Սիթին» և Չեմպիոնշիպը ներկայացնող «Միդլսբրոն»: Հանդիպման միակ գոլը խփվեց 81-րդ րոպեին: Հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Սեբ Հայնսը: «Սուոնսին» հաղթեց նվազագույն հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Գոլ. Հայնս՝ 81 (ինք.)