Ֆրենկ Լեմպարդի օրերը «Չելսիում» հաշված են: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ակումբը վետերանին խորհուրդ է տվել հունվարին նոր ակումբ փնտրել:
«Աստոն Վիլլայի» հետ խաղում Լեմպարդը պարզապես փայլեց: Այնուամենայնիվ, նրա կարիերան «ազնվականների» կազմում, մոտենում է ավարտին:
-Ֆրենկն ուղղակի շոկի մեջ է,- ասել է «Չելսիի» ներկայացուցիչներից մեկը,- Մինչդեռ նրան ասել են ուրիշ ակումբ փնտրել: Ֆրենկը չի կարողանում դրան հավատալ: Նա միայն ուզում է խաղալ այս թիմում: Չելսին ամեն ինչ է նրա համար:
Ըստ աղբյուրի` Լեմպարդին դեռ մինչև «Աստոն Վիլլայի» հետ խաղն էին զգուշացրել: Լեմպարդը չի հավատում, որ իր հետ կարող են այդպես անմարդկային վարվել:
-Նա, ով տեսել է «Վիլլայի» հետ խաղը, միանշանակ կփաստի` Լեմպարդն առաջինն է, որ արժանի է խաղալու թիմի մեկնարկային կազմում: Նա դաշտ էր դուրս եկել` իմանալով, որ շուտով լքելու է ակումբը: Սակայն նա այնպիսի նվիրվածությամբ էր խաղում, որ պետք է նրան արժանին մատուցել: