«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն հաստատել է, որ իր ակումբի ղեկավարներին արդեն ներկայացրել է այն խաղացողների ցուցակը, որոնց ցանկանում է ձեռք բերել հունվարին։
«Տոտտենհեմը» ներկայումս տառապում է վնասվածքների հսկայական խնդիրներից, և իրավիճակը միայն կվատթարանա հաջորդ ամիս՝ Սոն Հին Մինի, Իվ Բիսումայի և Պապե Մատար Սարի՝ իրենց հավաքականներ հեռանալուց հետո:
Ուստի Պոստեկոգլուն ցանկանում է ոչ միայն ձեռքբերումներ կատարել, այլև դրանք կատարել տրանսֆերային պատուհանի բացվելուց անմիջապես հետո։
«Ես արդեն գրել եմ իմ նամակը Ձմեռ պապիկին, ինչպես իմ երեխաները, այնպես էլ հիմա պետք է տեսնեմ՝ արդյոք այնքան հնազանդ էի, որ իմ ցանկությունները կատարվեն:
Դժվար է, բայց վնասվածքներն են պատճառը, որ մեզ որքան հնարավոր է շուտ համալրումներ են անհրաժեշտ: Հունվարին մեզ սպասվում են կարևոր խաղեր, և եթե սպասենք մինչև ամսվա վերջ՝ ձեռքբերումներ անելու համար, դա կնշանակի, որ նրանք չեն կարողանա ազդեցություն թողնել այդ խաղերում»,- ասել է Պոստեկոգլուն Evening Standard-ին։