• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Համիդ Տրաորեի մոտ հայտնաբերվել է մալարիա

«Բորնմուտը» երկար ժամանակով կորցրեց կիսապաշտպան Համեդ Տրաորեին։ Նրա մոտ ախտորոշվել է մալարիա:

Տրաորեն հունվարին է միացել «Բորնմուտին»՝ գործուղվելով «Սասուոլոյից» 26 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գնման կետով:

Անգլիայում անցկացրած իր առաջին 12 ամիսների ընթացքում Տրաորեն մասնակցել է ընդամենը 10 հանդիպման, իսկ 23 ամյա կիսապաշտպանը շուտով պետք է մեկներ Կոտ դ’Իվուարի ազգային հավաքական՝ մասնակցելու Աֆրիկայի ազգերի գավաթի մրցաշարին։

Բայց փոխարենը Տրաորեն հայտնվեց հիվանդանոցում, որտեղ նրա մոտ մալարիա ախտորոշեցին՝ վտանգավոր վարակիչ հիվանդություն, որն առաջանում է վարակված մոծակների խայթոցից: Ֆուտբոլ խաղալը տեսանելի ապագայում բացառվում է:

«Ներկայումս նա շատ ավելի լավն է: Վերջին մի քանի շաբաթները նրա համար դժվար էին, թե՛ հոգեբանական, թե՛ մարզական տեսանկյունից: Նա որոշ ժամանակ բացակայելու է: Մենք պետք է համոզվենք, որ նա լավ է և ամբողջությամբ ապաքինվել է»,- «Բորնմուտի» մարզիչ Անտոնի Իրաոլայի խոսքերն է մեջբերել The Guardian-ը։

Հետաքրքիր փաստեր