«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը քննադատել է մրցավար Ֆիլ Դաուդին, քանի որ նա չնշանակեց 11 մետրանոց իր թիմի օգտին: Անգլիայի գավաթի 3-րդ փուլի երկրորդ խաղում «Վեստ Հեմը» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պարտվեց 1:0 հաշվով:
-Ռաֆայելն ու Ջորդան Սփենսը ձեռքով խաղացին, սակայն գիտե՞ք, թե որն է տարբերությունը այս երկու խաղացողների միջև: Ռաֆայելը խաղում էր «Յունայթեդի» համար, իսկ Ջորդանը` «Վեստ Հեմի»:
Ֆիլ Դաուդն ուղղակի փայլեց այս դրվագում: Նա տեսավ, թե ինչպես գնդակը դիպավ Ռաֆայելի ձեռքին, սակայն չգիտես ինչու շարունակեց հանդիպումը:
Դաշտի հակառակ կողմում գնդակը դիպավ Ջորդան Սփենսին: Եթե 11 մետրանոց նշանակում ես այստեղ, պարտավոր ես նշանակել նաև այնտեղ: Ահա և վերջ:
Բոլորդ էլ տեսաք դա: Կարող եք դիտել կրկնությունը: Ռաֆայելի դեպքում մրցավարը հենց այնտեղ կանգնած էր,- հայտնել է Ելլարդայսը: Daily Mirror