«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմը կարող է պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:
«Արսենալի» մարզչական շտաբը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կապաքինվի մինչև Չեմպիոնների Լիգայում Մյունխենի «Բավարիայի» հետ խաղը:
Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» հյուընկալել էր մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Արսենալը» պաշտոնապես հաստատել է, որ ձախ պաշտպան Անդրե Սանթոսը վարձավճարով տեղափոխվել է բրազիլիական «Գրեմիե»:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրում «Չելսի» տեղափոխվելու առաջարկը:
«Չելսիի» 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ գոհ է իր մարզավիճակից և ուրախ է խաղալ յուրաքանչյուր խաղում:
«Աստոն Վիլլան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա պաշտպան Ռիչարդ Դանին: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել:
«Ֆուլհեմի» կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը ցանկանում է հետևել «Արսենալում» իր թիմակից Ջեկ Ուիլշերի օրինակին, ով այդպես արագորեն վերադարձավ դաշտ ծանր վնասվածքներից հետո:
«Բիրմինգհեմի» 19-ամյա դարպասապահ Ջեկ Բուտլանդը հաստատել է, որ հունվարին նա մերժել է «Չելսիի» առաջարկը:
«Սուոնսիի» հարձակվող Միչուն հայտարարել է, որ ցանկանում է դեռ շատ գոլեր խփել ընթացիկ մրցաշրջանում: