«Ֆուլհեմի» պաշտպան Սաշա Ռիտերն իր ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց 3 տարով: Մեկ տարի առաջ «Ֆուլհեմը» Սաշային վարձակալեց «Քյոլնից»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել իր թիմակիցներից և վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին:
«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատեց «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթի մեկ տարով վարձակալությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված անորոշ իրավիճակը հաջորդ մրցաշրջանում ոչ մի կերպ չպետք է ազդի թիմի վրա:
«Լիվերպուլը» մեկ տարով վարձակալել է «Վալենսիայի» ձախ պաշտպան Ալի Սիսոկոյին:
«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային 30 մլն ֆունտ է առաջարկում Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը չի երաշխավորում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտի տեղը հիմնական կազմում:
Օգոստոսի 17-ին կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 22-րդ մրցաշրջանը:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Գարեթ Բեյլն օգոստոս ամսին չի կարողանա իրենց օգնել:
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտնել է, որ իր թիմը հոգնել է չորրորդ տեղի համար պայքարելուց և այժմ ավելին է ուզում: