«Նյուքասլի» կիսապաշտպան Մեհդի Աբեյդը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա հունական «Պանատինայկոսում»:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Էվերթոն»:
«Լիվերպուլի» ղեկավարությունն 40 բառերի և արտահայտությունների բառարան է կազմել, որոնք արգելված է օգտագործել ֆուտբոլիստների կողմից:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆ Սիթին» ցանկանում է իր կազմն ուժեղացնել «Տոտտենհեմի» երիտասարդ պաշտպան Սթիվեն Կոլկերով:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին խոստովանել է, որ իր նոր մարզիչ Մանուել Պելեգրինին մարզումներում կիրառած մեթոդներով իրեն հիշեցնում է Արսեն Վենգերին:
«Ֆուլհեմը» Դարեն Բենթին գնելու համար նոր առաջարկ է արել «Աստոն Վիլլային»:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ այս ամռանն իրենք փորձել են «Մանչեսթեր Յունայթեդից» վերադարձնել կիսապաշտպան Շինջի Կագավային:
«Ռեալ Մադրիդի» սպորտային տնօրեն Զինեդին Զիդանը հայտնել է, որ իր ակումբը չի դադարի փորձեր կատարել «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:
«Վեստ Հեմը» համաձայնեցրել է «Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուի տրանսֆերային արժեքը և այս շաբաթ Լոնդոնում կհանդիպի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքբեռնը» շատ մոտ է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Բերրի Բեննանին ձեռք բերելուն: