«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պլանավորել է դիմել «Ռեալ Մադրիդին»` կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատվել է Լոնդոնում և ցանկանում է կրկին աշխատել Պրեմիեր Լիգայում:
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի ծառայություններով:
«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին հետաքրքրել է «Չելսիի» հարձակվող Վիկտոր Մոզեսը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Էդին Ջեկոյից:
Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները հաստատել է, որ այս ամռանը կխզի բոլոր կապերն «Արսենալի» հետ:
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ արդյունավետ խոսակցություն է ունեցել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ և պատրաստվում է մնալ «Սթեմֆորդ Բրիջում»:
«Մարսելը» պատրաստվում է «Տոտտենհեմի» քթի տակից տանել «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին:
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ «Մադրիդի Ռեալը» «Տոտտենհեմի» հետ համաձայնեցրել է Գարեթ Բեյլի տրանսֆերը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Պենյարոլայի» երիտասարդ աջ պաշտպան Գիլերմո Վարելայի տրանսֆերը ձեռք բերելու մասին: