Այս ամռանը «Ֆուլհեմի» կազմը կուժեղացնի «Դնեպրի» և Գանայի հավաքականի կիսապաշտպան Դերեկ Բոատենգը: Ֆուտբոլիստը Լոնդոն կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ ցանկանում է իր թիմի հետ վերջապես հաղթել Պրեմիեր Լիգայում: Մատան նաև իր աջակցությունն է հայտնել Ֆերնանդո Տորրեսին:
Հարձակվող Միչուն հերքել է այն լուրերը, որոնք կապում են նրան այլ ակումբների հետ, և հայտնել է, որ շատ երջանիկ է «Սուոնսիում»:
«Չելսին» համաձայնեցրել է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերային արժեքը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել այն մասին, որ նոր մրցաշրջանում թիմը կարող է գլխավորել «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Ռոբերտո Մանչինիի՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելու հիմնական պատճառը եղել է նրա վատ հարաբերությունները ակումբի ղեկավարության և խաղացողների հետ:
«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին և կիսապաշտպան Էդեն Ազրաը հասցրել են ապաքինվել և թիմի հետ մեկնում են Ամստերդամ՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի եզրափակչի «Բենֆիկայի» հետ խաղին:
«Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն համաձայնվել է կնքել 5-ամյա պայմանագիր Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Ստոկի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը հայտնել է, որ պատրաստ է մնալ իր ներկայիս ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում, եթե իր ծառայությունների կարիքն ունենան: