• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թերրին և Ազարը մեկնում են Ամստերդամ

Թերրի և Ազար«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին և կիսապաշտպան Էդեն Ազրաը հասցրել են ապաքինվել և թիմի հետ մեկնում են Ամստերդամ՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի եզրափակչի «Բենֆիկայի» հետ խաղին:

Ինչպես հայտնում է Goal պարբերականը, Թերրին և Ազարը լինելու են այն 25 խաղացողների թվում, ովքեր այսօր մեկնելու են Եվրոպա Լիգայի եզրափակչին:

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել շաբաթ օրը կայացած «Աստոն Վիլլայի» հետ խաղում: Հատկապես լուրջ էր թվում Թերրիի վնասվածքը:

Թերրիին և Ազարին է միացել նաև կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը, ով մեջքի վնասվածքի պատճառով բացակայել է վերջին չորս ամիսներին: Այս երեք խաղացողներն էլ հայտնվելու են այսօր երեկոյան կայանալիք մարզմանը, սակայն վաղն ամեն դեպքում պետք է հետազոտվեն:

Ավելացնենք, որ թիմի հետ մեկնում է նաև Դեմբա Բան, ով այս մրցաշարում արդեն հանդես եկել է «Նյուքասլի» կազմում: Սենեգալցուն թույլատրվել է անձամբ աջակցել իր թիմակիցներին առաջնության գլխավոր խաղում:

Հետաքրքիր փաստեր