«Վեստ Հեմին» հաջողվեց չեղյալ համարել հարձակվող Կարլտոն Քոուլի ստացած կարմիր քարտը: Քոուլը «Էվերթոնի» հետ խաղում հեռացվեց դաշտից:
Ռոբերտո Մանչինին դժգոհել է իր թիմի հարձակողական գործողությունների ցածր արդյունավետությունից:
Դեմբա Բան այս ամառ պետք է պայմանագիր կնքի «Նյուքասլի» հետ, հակառակ դեպքում կվաճառվի: Նման կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի պատժվելու մրցավարական անձնակազմի վրա ճնշում գործադրելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը ցանկանում է խաղալ թիմի հիմնական կազմում: Հիմա նա ստիպված է գոհանալ խաղային քիչ ժամանակով, քանի որ թիմում ուժեղ մրցակցություն կա:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ամենայն հավանականությամբ բաց կթողնի կիրակի օրը կայանալիք «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ հանդիպումը: Նա վնասվածք է ստացել:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի մասնակցելու ձմեռային տրանսֆերային պատուհանին: Ակումբի ղեկավարությունը որոշել է Մանչինիին գումար չտրամադրել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:
«Ռեդինգի» գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտը հերքել է, որ իր ակումբը հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինի ծառայություններով:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիշալ-Բոաշը գովել է իր կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հայտարարել, որ ոչ բոլոր ակումբներն ունեն այդքան մեծ ֆինանսական հնարավորություն նրան գնելու համար:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ժխտել է լուրերն այն մասին, թե «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան վարձավճարով հանդես է գալու իր թիմում: