«Ստոկ Սիթիի» նախագահ Պիտեր Կոատեսը հաստատել է իր ակումբի հետաքրքրությունը «ՊՍՎ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Էրիկ Պիտերսի նկատմամբ:
«Համբուրգը» ցանկանում է իր կազմը համալրել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրուով, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ «Հանովերում»:
«Սանդերլենդը» պատրաստակամություն է հայտնել լսելու իր հարձակվող Ստեֆան Սեսենյոնի հետ կապված առաջարկները:
«Նյուքասլի» նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրը իր տրանսֆերային նպատակների մեջ ներառել է «Բլեքպուլի» կիսապաշտպան Թոմ Ինսին:
«Օսերի» հարձակվող Յայա Սանոգոն հաստատել է, որ համաձայնել է տեղափոխվել «Արսենալ» և շուտով կմեկնի «Էմիրեյթս»:
Ուկրաինական «Շախտյորը» կարող է «Սուոնսիից» առաջ անցնել «Լիոնի» հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսին ձեռք բերելու հարցում, ով հանդիսանում է «կարապների» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի տրանսֆերային գլխավոր նպատակը:
«Մոնպելյեի» կիսապաշտպան Յունես Բելհանդան հայտնել է, որ ցանկություն ունի տեղափոխվել Պրեմիեր Լիգա, բայց ընդունում է, որ ակումբից հեռանալը գուցե տեղի չունենա:
«Էվերթոնի» նորանշանակ մարզիչ Ռոբերտո Մարտինեսի առաջին ձեռքբերումը կարող է դառնալ ռուսական «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կենյսուկե Հոնդան:
«ՊՍԺ»-ն պատրաստվում է առաջարկ անել «Չելսիի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիզին:
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Սելտայի» 25-ամյա հարձակվող Յագո Ասպասին: Այս մասին հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը: