Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Բալաժ Ջուջակի գործակալը հայտնել է, որ հունգարացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Միլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հաստատել է, որ «Տոտտենհեմը» հետաքրքրված է կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի ձեռքբերմամբ:
«Սանդերլենդը», որը կարող է շուտով կորցնել Սիմոն Մինյոլեին, պատրաստ է լուծել իր դարպասապահի հարցը «ՊՍՎ»-ի երիտասարդ դարպասապահ Յերուն Զուտի օգնությամբ:
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը կարծում է, որ իր ակումբը հրաշալի ձեռքբերում է կատարել ի դեմս «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեի:
«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն ակնարկել է, որ իր տեղափոխությունը «Մոնակո» կարող է կայանալ:
«Աստոն Վիլլան» մոտ է «Սևիլյայի» ձախ պաշտպան Անտոնիո Լունայի ձեռքբերմանը:
«Հալլ Սիթին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել «Ուիգանի» նախկին պաշտպան Մեյնոր Ֆիգերոայի հետ:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» հետաքրքրվում է «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթի ծառայություններով:
«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հերթական անգամ հստակեցրել է, որ չի պատրաստվում իր ներկայիս ակումբից հեռանալ և վերադառնալ հայրենիք:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը խոստովանել է, որ վստահ չէ իր ապագայի հարցում: