«Բավարիան» բանակցություններ է վարում «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայային ձեռք բերելու համար:
«Լիվերպուլը» նախամրցաշրջանային շրջագայությունը Սինգապուրում կանցնի առանց Ֆաբինյոյի։
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռիկո Լյուիսը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։
«Բավարիան» վստահ է, որ հաջողությամբ կավարտի «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար տարվող բանակցությունները:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ իր ակումբը կպայքարի պաշտպան Քայլ Ուոլկերին պահելու համար:
«Տոտտենհեմը» բանակցություններ է վարում «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիին ձեռք բերելու համար:
«Տոտտենհեմի» սեփականատեր Ջո Լյուիսը ակումբի նախագահ Դանիել Լևիից պահանջել է վաճառել հարձակվող Հարի Քեյնին, եթե վերջինս նոր պայմանագիր չստորագրի։
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուն խոստովանել է, որ լարված է հարձակվող Հարի Քեյնի հետ կապված իրավիճակի պատճառով։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան մերժել է «Ինտերի» առաջարկը՝ Լա Լիգա վերադառնալու համար։
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Քայլ Ուոլկերը համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: