«Կրիստալ Փելեսի» գործադիր տնօրեն Ֆիլ Ալեքսանդրը խոստովանել է, որ իր ակումբը ցանկանում է վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախային:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Կրիստալ Փելեսը», տեղափոխվելով Պրեմիեր Լիգա, մտադիր է ուժեղացնել իր կազմը «Բլեքպուլի» կիսապաշտպաններ Թոմաս Ինսի և Մեթ Ֆիլիպսի միջոցով:
1990թ-ին «Կրիստալ Փելեսը» եղել է Պրեմիեր Լիգայի հիմնադրողների թվում: Առաջնության հենց առաջին մրցաշրջանում «արծիվները» լքեցին Պրեմիեր Լիգան, որից հետո երկու անգամ վերադարձան 1998 և 2004թթ-ին:
Պրեմիեր Լիգա տեղափոխվելու երրորդ ուղեգիրն այսօր վիճարկվեց «Ուեմբլի» մարզադաշտում: Այդ ուղեգիրը նվաճեց «Կրիստալ Փելեսը»՝ նվազագույն հաշվով հաղթելով «Ուոտֆորդին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Վիլֆրիդ Զախան խոստովանել է, որ ինքը «Արսենալի» մեծ երկրպագու է:
«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է իր հարձակվող Պիտեր Օդեմվինգիեին վարձավճարով հանձնել «Կրիստալ Փելեսին» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Կրիստալ Փելեսի» հարձակվող Վիլֆրիդ Զախան մեկնաբանել է իր տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ ձեռք է բերել «Կրիստալ Փելեսի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Վիլֆրիդ Զախային:
Հեղինակավոր BBC-ի փոխանցմամբ «Կրիստալ Փելեսի» հարձակվող Վիլֆրիդ Զախան առաջիկա երկու օրերին բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն դեպքում համաձայնեցրել է գործարքը՝ ձեռք բերելու «Կրիստալ Փելեսի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիլֆրիդ Զախային: