«Ստոկը» պաշտոնապես հերքել է, որ Ասմիրը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Լիվերպուլ»:
«Վեստ Հեմը» ցանկություն է հայտնել՝ ձեռք բերելու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիին:
«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն խոստացել է, որ այս ամռանը հարձակվող Սերխիո Ագուերոն ակումբից չի հեռանա:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Արսենալը» «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը հայտնել է, որ հույս ունի մոտակա ժամանակներս տեղափոխվել «Լիվերպուլ»:
«Տոտտենհեմը» շարունակում է փորձերը՝ ձեռք բերելու «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին, միևնույն ժամանակ հույս ունենալով գնել Ռոբերտո Սոլդադոյին «Վալենսիայից»:
Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Չելսին» Թուրքիայի հավաքականի հարձակվող Բուրակ Իլմազի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ է արել «Գալաթասարայ» ակումբին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին բանակցություններ է սկսել Ֆրանսիայի չեմպիոն «Պարի-Սեն Ժերմենի» հետ: Այս մասին հաղորդում է L’Equipe պարբերականը:
«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն «Արսենալի» հետաքրքրությունն իր հարձակվող Ստեֆան Յովետիչի նկատմամբ անվանել է «գոյություն չունեցող»:
«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է «Դնեպրի» կիսապաշտպան Դերեկ Բոատենգին և «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Ամորեբյետային ձեռք բերելու մասին: