«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան ցանկանում է ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում լքել ակումբը: Անգլիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստին հետաքրքրում է վարձավճարով «Նյուքասլ» տեղափոխվելու տարբերակը։
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ իր ակումբը հրաժեշտ է տալու ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլում»:
«Վերդերի» տնօրեն Թոմաս Էյխինն ակնարկել է, որ իր ակումբն ուրախ կլինի հունվարին վարձակալել «Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեին:
«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը մտադիր է աջակցել ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո:
«Չելսիի» նախկին հարձակվող Սալամոն Կալուն հայտնել է, որ դեռ կարող է վերադառնալ անգլիական ֆուտբոլ:
Իտալական «Նապոլին» և Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում են հաջորդ ամառ պայքարել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ թիմի հարձակվող Միչուն իր կարիերայի լավագույն ձեռքբերումն է:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Վալենսիան» պատրաստվում է առաջարկ անել «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Պորտուի» կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալայի համար մղվող պայքարին:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հունվարին նոր փորձ անել «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին գնելու համար: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը: