Կիսապաշտպան Գեորգիոս Կարագունիսը, ով հեռացել էր «Ֆուլհեմից» այս մրցաշրջանի ավարտից հետո, վերադարձել է «Քրեյվն Քոթեջ» և 1-ամյա պայմանագիր է ստորագրել:
«Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուն խոստովանել է, որ կարող է վերադառնալ Անգլիա: «Չելսիի» նախկին խաղացողի թեկնածուներից մեկը «Վեստ Բրոմվիչն» է:
«Սևիլյայի» նախագահ Խոսե Մարիա Դել Նիդոն հայտարարել է, որ իր ակումբը «Մանչեսթեր Սիթիից» առաջարկություն չի ստացել Ալվարո Նեգրեդոյին ձեռք բերելու վերաբերյալ:
«Վեստ Հեմը» մտածում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգին գնելու համար առաջարկ ներկայացնելու մասին:
Համաձայն Daily Mail-ի, «Էվերթոնը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է ուժեղացնել իր կազմը «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսով:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի գործակալը հայտնել է մերսիսայդյան ակումբի ղեկավարությանը, որ իր գործակալն առաջվա պես ցանկանում է լքել «Էնֆիլդը»:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ իր տրանսֆերային նպատակներից են հարձակվողներ Դարեն Բենթը և Լոիկ Ռեմին:
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ իր ակումբը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնելու առաջարկություն չի արել:
«Էվերթոնը» իր ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի տրանսֆերը վաճառելու համար նոր առաջարկ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է իր հարձակվող Գրանտ Հոլթին «Ուիգան Ատլետիկին» վաճառելու մասին: Տարբեր աղբյուրների համաձայն, գործարքը գնահատվում է 2-4 մլն ֆունտ: