«Նորվիչ Սիթին» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Նյուքասլ Յունայթեդի» վինգեր Խոնաս Գուտիերեսին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչի գործակալը հերքել է այն լուրերը, ըստ որոնց սերբ պաշտպանը նախնական պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» Նեմանյա Մատիչին գնելու համար «Բենֆիկային» 20 մլն ֆունտ է առաջարկել:
«Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեի համար մղվող պայքարում հաղթող դուրս եկավ գերմանական «Վոլֆսբուրգը»:
«Էվերթոնի» պաշտոնական կայքը հայտնում է Իռլանդիայի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Էյդեն Մաքգիդիին ձեռք բերելու մասին:
«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն կտեղափոխվի ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտո»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Քարդիֆ Սիթին» պաշտոնապես հայտնել է հոլանդական «Հերենվենի» կիսապաշտպան Մագնուս Վոլֆ Էյկրեմի ձեռքբերման մասին:
«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան հրաժարվել է վերադառնալ «Սելհարսթ Պարկ»:
«Վեստ Հեմ Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության է վերցրել «Վուլվերհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Ջոնսոնին:
Վեց ակումբներ՝ այդ թվում Պրեմիեր Լիգան ներկայացնող, ցանկանում են վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային: