«Էվերթոնի» խորվաթ հարձակվող Նիկիցա Ելավիչը մոտ է «Համբուրգ» տեղափոխվելուն:
«Սուոնսին» հետաքրքրվում է «Էսպանյոլի» և Մեքսիկայի հավաքականի կենտրոնական պաշտպան Էկտոր Մորենայով, ով հավանաբար կփոխարինի «կարապների» ավագ Էշլի Ուիլյամսին:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե-Վիլաշ Բոաշը հայտնել է, որ «Տվենտեի» կիսապաշտպան Նասեր Շադլին իր ակումբի վերջին ձեռքբերումը չի լինի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսի գործակալը խոստովանել է, որ չի բացառում իր հաճախորդի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»:
Համաձայն Daily Mirror-ի տեղեկության, «Չելսին» վստահություն է արտահայտում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու գործընթացում:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Տվենտեի» և Բելգիայի հավաքականի վինգեր Նասեր Շադլիի ձեռքբերման մասին: Գործարքի արժեքը չի հաղորդվում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը որոշել է հունվարին թիմի վինգեր Վիլֆրիդ Զախային կրկին վարձավճարով ուղարկել այլ ակումբ:
«Ստոկ Սիթիի» դարպասապահ Թոմաս Սորենսենը հայտնել է, որ բաց է առաջարկների համար, սակայն մինչև այժմ ոչ մի հատ չի ստացել:
«Տոտտենհեմը» պատրաստ է «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին գնելու համար 18 մլն ֆունտ վճարել, որը կդառնա ակումբի պատմության տրանսֆերային նոր ռեկորդը:
«Չելսին» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի համար երկրորդ և որոշից առաջարկությունն անել: