«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հույս ունի, որ «ազնվականները» Ճապոնիայից կվերադառնան` Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը նվաճած:
-Սա շատ կարևոր առաջնություն է: Յուրաքանչյուրն էլ գալիս է այստեղ այս տիտղոսը նվաճելու համար: Եվ ընդհանրապես կարևոր չէ, որ մենք դուրս ենք մնացել Չեմպիոնների Լիգայից թե ոչ: Սա հիանալի հնարավորություն է, և մենք այստեղ ենք, որ հաղթենք: Մենք վերջին երկու խաղերը հաղթել ենք և լավ ֆուտբոլ ենք ցուցադրում,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Իր կարիերայի ողջ ընթացքում Բենիտեսն արդեն երկու անգամ մասնակցել է այս առաջնությանը: 2 տարի առաջ նա նույնիսկ նվաճեց այն միլանյան «Ինտերի» հետ:
Իսկ այս հինգշաբթի Բենիտեսի այժմյան ակումբը կիսաեզրափակիչ փուլում կխաղա մեքսիկական «Մոնտերրեա» ակումբի դեմ: