• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլը կվերադառնա 2 շաբաթից

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը խուսափել է ոտնաթաթի ծանր վնասվածքից և արդեն երկու շաբաթից կարող է շարք վերադառնալ:

23-ամյա ուելսցին Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում անհաջող վայրէջք կատարեց՝ վնասելով ոտնաթաթը: Բեյլը խաղադաշտը լքեց պատգարակով:

Գարեթը արդեն բուժզննում է անցել և պարզ է դարձել, որ կկարողանա թիմին օգնել երկու շաբաթից:

Բացի դա, բժիշկները հետազոտել են Վիլյամ Գալասին և Ահարոն Լենոնին, ովքեր «Բազելի» հետ խաղում ստացել էին համապատասխանաբար ծնկատակի ջիլի և ծնկի վնասվածք:

-Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ երեք ֆուտբոլիստներն էլ երկու շաբաթից կկարողանան վերադառնալ մարզումներին,- ասվում է «Տոտտենհեմի» պաշտոնական կայքում:

Այդ պարագայում երեք ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» հետ և Եվրոպա Լիգայում «Բազելի» հետ պատասխան խաղերը:

Հետաքրքիր փաստեր