«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգը կարծում է, որ վերջին անհաջողությունների համար մեղավոր է ոչ միայն գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն, այլև բոլոր ֆուտբոլիստները:
Օրեր առաջ Մոյեսը հայտնեց, որ «Յունայթեդի» անհաջողությունների ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Սակայն Յանգի կարծիքով, մեղավորության իրենց բաժինն ունեն նաև ֆուտբոլիստները:
-Մենք բոլորս ենք մեղավոր այս անհաջողությունների համար: Պարտվելուց ողջ թիմն է պարտվում,- Յանգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: