«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հայտնել է, որ իր առաջնային նպատակն է երկարաձգել պայմանագրերը պաշտպան Ռոն Վլարի և կիսապաշտպան Ֆաբիան Դելֆի հետ:
Այս շաբաթ Լամբերտն իր պայմանագիրը բիրմինգհեմյան ակումբի հետ երկարաձգեց չորս տարով: Հիշեցնենք, որ մինչ այս նոր պայմանագիր ստորագրեց «վիլլացիների» սան Գաբրիել Ագբոնլահորը:
Այժմ Լամբերտը, ում թիմը Պրեմիեր Լիգայի չորս տուրերից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, հուսով է թիմում պահել իր մյուս առաջատարներին:
-Եթե մենք հնարավորություն ունենանք նոր պայմանագրերով այդ տղաների ապագան կապել ակումբի հետ, ապա մենք այն կօգտագործենք,- ասել է Լամբերտը: Daily Mail