«Լեսթերը» պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել իր հարձակվող Ջեյմի Վարդիի հետ։
Վարդիի հետ գործող պայմանագրի ժամկետը սպառվում է այս մրցաշրջանի վերջում, սակայն «Քինգ Պաուերում» վստահ են, որ 35-ամյա անգլիացին պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակով։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Լեսթերը» արդեն ունի բանավոր պայմանավորվածություն վետերանի հետ, իսկ այժմ մնում է միայն այդ պայմանավորվածությունը անց կացնել թղթի վրա։
2012թ-ին 1 մլն․ ֆունտի դիմաց «Ֆլիտվուդից» «աղվեսները» ձեռք բերեցին Վարդին,և այս ընաթացքում Ջեյմին «Լեսթերի» հետ կարողացավ դառնալ Պրեմիեր Լիգայի և Անգլիայի գավաթի հաղթող, դառնալով էլիտար հարձակվող։