Պաշտպան Լիսանդրո Մարտինեսը և կիսապաշտպան Կազեմիրոն վերսկսել են լիարժեք մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում։
Մարտինեսը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 20-ին «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած խաղից հետո: Լիսանդրոյի բացակայությունը պայմանավորված է ոտնաթաթի վնասվածքի կրկնությամբ, որի համար նա վիրահատությունն էր տարել դեռ ապրիլին, և որի համար անհրաժեշտ էր եղավ ևս մեկ վիրահատություն։
Միևնույն ժամանակ, Կազեմիրոյի վերջին ելույթը ֆուտբոլային խաղադաշտում եղել է նոյեմբերի 1-ին Լիգայի գավաթի խաղարկության «Նյուքասլի» դեմ խաղում, որի ժամանակ նա վնասեց ազդրային հոդը:
Մարտինեսն ու Կազեմիրոն որոշ ժամանակ մարզվում էին անհատական կարգով, սակայն չորեքշաբթի Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբը հայտարարեց, որ երկու հարավամերիկացիներն էլ սկսել են մարզվել առաջին թիմի հետ։
«Յունայթեդի» հիվանդանոցից վերադառնալու շեմին են նաև պաշտպաններ Հարի Մագուայրը և Տիրել Մալասիան, ինչպես նաև կիսապաշտպան Մեյսոն Մաունտը:
Հավելենք, որ այս ամիս «Յունայթեդը» կանցկացնի ընդամենը երկու հանդիպում՝ հունվարի 8-ին Անգլիայի գավաթի 3-րդ տուրում «Ուիգանի» դեմ, իսկ հունվարի 14-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում կառճակատվի «Տոտտենհեմի» հետ։