«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան խոստովանել է, որ ուրախ կլիներ Սեսկ Ֆաբրեգասի վերադարձի համար:
Սպասվում է, որ այս ամռանը Ֆաբրեգասը «Բարսելոնայից» կվերադառնա Պրեմիեր Լիգա: Սեսկը տեղ չի գտել «կապտանռնագույնների» նոր մարզիչ Լուիս Էնրիկեի պլաններում և մտադիր է լքել «Նոու Կամպը»: Լուրերի համաձայն, 27-ամյա Ֆաբրեգասն արդեն համաձայնության է եկել «Չելսիի» հետ, սակայն Սանտին հուսով է, որ ազգային հավաքականում իր թիմակիցը կվերադառնա Հյուսիսային Լոնդոն:
-Ես կարդացել եմ, որ նա կարող է ուղևորվել «Չելսի», սակայն ես կնախընտրեմ, որ գա «Արսենալ», քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է, և նրան իսկապես սիրում են այստեղ: Նա արագ կհարմարվի Պրեմիեր Լիգային: «Բարսելոնայում» նա լավ վիճակագրություն ունի, սակայն Անգլիայում նրան այնքան էլ չեն գնահատում,- ասել է Կազորլան: Sky Sports