«Նյուքասլի» պաշտպան Ֆաբրիսիո Կոլոչինին որոշում է կայացրել չհեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ակումբի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ արգենտինացի պաշտպանը որոշել է մնալ «Նյուքասլում»: Նա կշարունակի խաղալ «Նյուքասլի» կազմում և կպահպանի ավագի իր թևկապը:
Հիշեցնենք, որ Կոլոչինին ցանկանում էր վերադառնալ Արգենտինա և դիմել էր ակումբին չեղյալ հայտարարել գործող պայմանագիրը: Ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նրա նախկին ակումբը՝ «Սան-Լորենսոն»:
Մինչդեռ երկու օր առաջ ակումբների միջև բանակցությունները կասեցվեցին: