«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկը հույս ունի նոր բարելավված պայմանագիր ստանալ՝ որպես պարգև լավ խաղի համար:
22-ամյա բելգիացին այն գլխավոր պատճառներից մեկն է, որի շնորհիվ «Վիլլան» մնաց Պրեմիեր Լիգայում: Սա Բենտեկի առաջին մրցաշրջանն է Անգլիայում, և նա հասցրել է դառնալ 19 գոլի հեղինակ: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել թոփ ակումբներ:
Այնուամենայնիվ, անձամբ խաղացողը պատրաստվում է մնալ իր ներկայիս ակումբում և առաջիկայում քննարկել նոր պայմանագիրն ավելի լավ պայմաններով:
-Այժմ, երբ ակումբի ապագան անվտանգ է, հուսամ, որ մենք կկարողանանք սկսել բանակցություններն այս կամ հաջորդ շաբաթ: Անցած ամռանը մենք կնքեցինք գործարք՝ պահպանելով փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ, և հույս ունենք, որ այսպես կանցնի նաև նոր պայմանագրի քննարկումը:
Ակումբում մի քանի շաբաթ ասում են, որ ցանկանում են սկսել բանակցությունները, սակայն դա դժվար էր անել Պրեմիեր Լիգայում առաջացած իրավիճակի պատճառով: Այժմ նրանք ապահովեցին իրենց տեղն առաջնությունում, այնպես որ իրավիճակը փոխվել է,- ասել է Բենտեկի գործակալ Էրիս Կիսմետը: Sky Sports