• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» (անոնս)

MU-ChelseaՊրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «կարմիր սատանաները» կընդունեն «Չելսիին»:

«Չելսին» առաջնության միակ թիմն է, որը դեռ պարտություն չի կրել: Ժոզե Մոուրինյոյի սաները 8 խաղից հաղթել են 7-ում, իսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղն ավարտել են ոչ ոքիով (1:1): «Կապույտները» նաև ամենից շատ գոլերն են խփել՝ 23:

Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա մանկունյանցիները վաստակած 12 միավորով ընդամենը 8-րդն են և արդեն 3 պարտություն ունեն:

Երկու թիմերն էլ կորուստներով են մոտեցել այս խաղին: «Չելսիից» խաղին չի կարողանա մասնակցել Լոիկ Ռեմին, հարցականի տակ է նաև առաջնության լավագույն ռմբարկու Դիեգո Կոստայի մասնակցությունը, իսկ «Յունայթեդի» տրամադրության տակ չեն լինի Ռադամել Ֆալկաոն և Ուեյն Ռունին: Առաջինը վնասվածքի, իսկ երկրորդը որակազրկման պատճառով:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 171 անգամ և առավելությունը «կարմիր սատանաների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 72-ում, 51 անգամ գրանցվել է ոչ ոքի և ընդամենը 48 խաղում է ուժեղ գտնվել լոնդոնյան ակումբը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր