• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» (անոնս)

Mc-ChՊրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիֆադ» մարզադաշատում, ուր միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանի երկու առաջատարները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Թիմերն այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում: Հաղթանակը «Սիթիին» դուրս կբերի առաջին հորիզոնական, իսկ «Չելսիին» հնարավորություն կտա հավասարվել «Սիթիին» և առաջատար «Արսենալի» նկատմամբ միավորների տարբերությունը կրճատել 2-ի:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում տանը 11 խաղ է անցկացրել և հաղթել է բոլոր խաղերում՝ խփելով 42 գնդակ: Խաղից առաջ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կփորձեն ընդհատել «քաղաքայինների» անպարտելիության շարքը:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 146 անգամ և առավելությունը «կապույտների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 60-ում: 37 խաղում գրանցվել է ոչ ոքի և միայն 49 խաղում են ուժեղ գտնվել մանչեսթերցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:55-ին

Մեր կանխատեսումը՝ 3:2: