«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը շարունակում է վստահություն պահպանել, որ իրեն կհաջողվի պահել թիմի երկու առաջատարներին` Մաուրան Ֆելայնիին և Լեյթոն Բեյնսին:
Ինչպես հայտնի է, բազմաթիվ լուրեր շարունակում են և՛ բելգիացուն, և՛ անգլիացուն ուղարկել իրենց նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետևից «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն Մարտինեսն ուշադրություն չի դարձնում դրանց:
-Այս ընթացքում շատ լուրեր են շրջանառվում, և ինձ թվում է, որ դրանք կարելի է ընդունել որպես հաճոյախոսություն: «Էվերթոնը» և մենք ցանկանում ենք, որպեսզի մեր լավագույն խաղացողները մնան այստեղ, իսկ մենք իրականացնենք սահմանված առաջադրանքները:
Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք դրա համար չենք հանգստանում: Մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա և ամեն օր ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը