Իտալական «Նապոլին» և Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում են հաջորդ ամառ պայքարել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար:
«Ստոկից» Բեգովիչի հեռանալը սպասվում էր դեռ անցած ամառ, սակայն Ասմիրն, ում անունը կապվում էր «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ի վերջո մնաց:
Mundo Deportivo պարբերականը վստահ է, որ հաջորդ ամառ Բեգովիչը կլքի «Բրիտանիա» մարզադաշտը: 26-ամյա բոսնիացուն ցանկանում է իր թիմում տեսնել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում թիմում այժմ վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնան, ով մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կուղևորվի «Բարսելոնա»:
«Նապոլիի» հետ պատրաստ է պայքարել «Ատլետիկոն», որը մրցաշրջանի ավարտին «Չելսիին» կվերադարձնի իրենց երիտասարդ և տաղանդավոր դարպասապահ Տիբո Կուրտուային: