«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ ուիլշերը խուսափել է լուրջ վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների Լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:
Երեկ կայացած խաղի 58-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպանը ստիպված տեղը զիջեց Սանտի Կազորլային: Եվ արդեն այսօր պարզ է դառնում, որ Ուիլշերի վնասվածքը լուրջ չէ:
-Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ուղղակի այդ պահին ուժեղ ցավ զգացի: Այդպես նաև առաջ է եղել: Այս պահին ամեն ինչ կարգին է,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: