• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կարող է առաջարկ անել Ուելբեքի համար

Դենի ՈւելբեքԱյս ամռանը «Տոտտենհեմը» կարող է 20 մլն ֆունտ առաջարկել «Մանչեսթեր Յւոնայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին գնելու համար:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը՝ հղում անելով «Ուայթ Հարթ Լեյնում» գտնվող իր աղբյուրին, «Տոտտենհեմի» ղեկավարները բարձր են գնահատում Անգլիայի հավաքականի 23-ամյա հարձակողին գնելու իրենց շանսերը:

Ուելբեքն մինչ այժմ չի դարձել «Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Անգամ եթե Դենին դուրս է գալիս խաղադաշտ, ապա ոչ միշտ է հայտնվում իր հիմնական դիրքում:

«Յունայթեդի» հետ Ուելբեքի պայմանագրին մնացել է երկու տարի, և «Տոտտենհեմում» կարծում են, որ կկարողանան Դենիին գրավել Պրեմիեր Լիգայում մշտական խաղային պրակտիկա առաջարկելով: Ավելացնենք, որ Ուելբեքից բացի «Տոտտենհեմը» հետաքրքրվում է նաև Ռոմելու Լուկակուի ծառայություններով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր