Լոնդոնյան «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը շնորհակալություն է հայտնում Ռաֆայել Բենիտեսին, որովհետև հենց նրա շնորհիվ իսպանացին վերականգնեց նախկին մարզավիճակը:
-Այժմ մենք առաջվա նման չենք խաղում: Մենք այլ ֆուտբոլ ենք ցուցադրում: Հարձակվում ենք, իսկ իմ խաղընկերները խաղում են ինձ համար: Հենց այս ձևն է ինձ համապատասխանում: Օսկարի և Մատայի նման խաղընկերների շնորհիվ ես վստահ եմ` նորից կսկսեմ գոլ խփել,- ասել է Տորրեսը:
-Նորմալ է, երբ նոր մարզիչն իր հետ բերում է խաղային իր ոճը: Իսկ վերջին երկու խաղերի արդյունքներն արդեն խոսուն են:
Հիշեցնենք, որ վերջին խաղում իսպանացին դուբլ ձևակերպեց: