• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Սիլվան հնարավոր է բաց թողնի Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչը

Դավիդ Սիլվա«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ծնկատակի ջիլի վնասվածք է ստացել երեկ կայացած մանչեսթերյան դերբիի ժամանակ (1:2): Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի խաղը «Չելսիի» դեմ:

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հարկադրված փոխարինվեց հանդիպման վերջնամասում: Սիլվայի փոխարեն դաշտ դուրս եկավ Ջոլեոն Լեսկոտը և օգնեց «Սիթիին»՝ հաղթանակ տոնելու:

-Հնարավոր է, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, սակայն չեմ կարծում, որ նա պատրաստ կլինի «Չելսիի» հետ խաղին:

Կարծում եմ՝ այլ խաղ է լինելու, քանի որ սա կիսաեզրափակիչ է: «Չելսին» լավ մարզավիճակում է, նրանք լավ են խաղում,- հայտնել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: BBC

Հետաքրքիր փաստեր